Մեր օրերում հաճախ ենք առնչվում այս կամ այն պայմանագրի, տեքստի կամ ինչ-որ փաստաթղթի հետ աշխատանքի անհրաժեշտության հետ: Այդ հարցերն ինքնուրույն և համեմատաբար արագ կարգավորելու նպատակով հաճախ որոնում ենք Համացանցում առկա ձևանմուշներ, կամ զանգահարում ենք ծանոթներին ու ընկերներին, ինչը պահանջում է ժամանակ, և դեռ գտնելուց հետո էլ ստիպպված ենք լինում օտարալեզու ձևաթղթերը հարմարացնել հայկական պահանջներին ու առանձնահատկություններին:

Papka.am նախագծի իրականացման հարցում մեծ դեր խաղաց բիզնեսի ներկայացուցիչներին ու  ֆիզիկական անձանց իրենց ամենօրյա գործունեության ընթացքում օգտագործվող տարբեր ձևաթղթեր (պայմանագրեր, աղյուսակներ, և այլն) համեմատաբար հեշտ գտնելու հարցում աջակցություն ցուցաբերելու ձգտումը։

Մեր առաքելությունն է աջակցել ձեռնարկատերերին ու անհատներին իրենց գործունեության ընթացքում անհրաժեշտ փաստաթղթավորումն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում՝ հասանելի դարձնելով տարբեր փաստաթղթերի ձևաթղթեր:

Մենք ձգտում ենք դառնալ մեկ ընդհանուր պորտալ, որտեղից հնարավոր կլինի գտնել ամենատարբեր ձևաթղթեր՝ թե՛ բիզնեսի, թե՛ անհատների ամենօրյա գործունեության ոլորտներում կիրառելու համար:

Papka.am-ի հիմնադիրները